Ժողովրդի անունից խոսելը բացահայտ արհամարհանք է ժողովրդի նկատմամբ։ Ընդհանրապես, նման ամբոխավարության դիմում են նրանք, որոնք ձգտում են ժողովրդին խաբելով՝ անձնական հարցեր լուծել՝ հիմնականում կապված իշխանություն ձեռք բերելու հետ․․․ Ցանկացած տեսակի գործիչ իրավունք ունի խոսել միայն իր կողմնակիցների անունից, իսկ ժողովրդի անունից խոսելը հանցագործություն է պետության և պետականության գաղափարի դեմ։

Նույնիսկ պետությունը կամ պետության ղեկավարը, որին ընտրել է ժողովրդի մեծամասնությունը, իրավունք չունի խոսել և գործել ամբողջ ժողովրդի անունից՝ իր բոլոր քայլերն արդարացնելով ժողովրդի համընդհանուր աջակցությամբ․․․ Պատմությանը հայտնի են նման գործելակերպի հարյուրավոր օրինակներ, որոնց հետևանքով հասարակությունը բաժանվել է երկու հակամարտող թշնամական ճամբարների, և երկիրը ընկղմել քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ․․․

 

Արմեն Հարությունյան