Ի դեպ, երբ հիմա շատերն ասում են, վայ, ո՞նց կլինի հարցերն ուզում են հանրահավաքներով լուծել, այդ շատերը մոռանում են մի քանի կարևոր բան:
Օրինակ:
Որ այսօրվա Հայոց պետությունը ձևավորվել է հենց հանրահավաքներով ու հանրահավաքներում: Որ երկու տարի տևած հանրահավաքային Շարժումն է դարձել Հայոց պետություն:
Որ այսօրվա Հայոց բանակը նույնպես ձևավորվել է հանրահավաքյաին շարժման միջից: Որ ջոկատներ, զենք և այլ հարցեր ի սկզբանե այդ Շարժման մեջ են ձևավորվել:
Որ Ղարաբաղյան պատերազմում Հաղթանակը ու հայկական Ղարաբաղը նույնպես հանրահավաքի արդյունք են, որ դրանք չէին լինի, եթե չլիներ ի սկզբանե հանրահավքային պայքարը:
Երբ նույն մարդիկ, ասում են, վայ, աման, բա պրոֆեսիոնալները, նրանք մոռանում են շատ բան:
Օրինակ:
Որ պրոֆեսիոնալները չեն ստեղծել այսօրվա անկախ Հայաստանը:
Որ պրոֆեսիոնալները չեն եղել այսօրվա հայոց Բանակի ակունքներում:
Որ պրոֆեսիոնալները չեն դրել Ղարաբաղը Հայաստանին միանալու պահանջը:
Որ եթե պրոֆեսիոնալներին մնար այդ ամենը կարող էր և չլիներ կամ լիներ լրիվ այլ կերպ:
Որ ոչ մի պրոֆեսիոնալի համար 88 թվին Ղարաբաղի միացումոը Հայաստանի իրատեսական չէր կարող թվալ: Դա հակասում է որևէ պրոֆեսիոնալ հաշվարկի:
Նույնը Հայաստանի անկախությունը:
Իսկ բանակի մասին պրոֆեսիոնալները դեռ 90 թվին ասում էին՝ "խելքները հացի հետ են կերել՝ հայոց բանակ են ուզում ստեղծել":
Ասում են, պատկերացնո՞ւմ եք Ղարաբաղյան հարցի կարգավորումն ուզում է միտինգի հարց դնել:
Բա դիվանագիտությու՛նը:
Երևի դիվանագիտությամբ է Ղարաբաղն այսօր հայկական դարձել:
Այլ ոչ թե հանրահավաքներով սկսած Ղարաբաղյան շարժման ու հայկական բանակով:
Բա մի հատ արձան դնենք էդ թույն դիվանագետներին:
Սրանով ամենևին էլ չեմ ժխտում պրոֆեսիոնալների դերոն ու ավանդը նաև մեր պետության կայացման գործում:
Եվ բանակում, և ընդհանրապես նրանք էլ մեծ դեր են խաղացել:
Պարզապես պետք է հիշել, որ կյանքը միաբևռ չէ:
Իրենց տեղն ունեն և պրոֆեսիոնալները, և "սիրողները": Եվ ամեն մեկն իրեն բնորոշ առքելությունն է կատարում:
Միայն սիրողներով չես կառուցի պետություն:
Բայց միայն պրոֆեսիոնալներով՝ նույնպես:
Դառնալով հանրահավքների հարցին:
Գուցե Ռուսաստանում կամ նման մի երկրում հանրահավքան էզոտիկա է:
Բայց Հայաստանում հանրահվաքը մեր ուրույն հայկական քաղաքական մշակույթի ոչ միայն մասն է, այլև հիմքը:
Սա հայկական ազգային ավանդույթ է այլևս:
Դա պարտավոր չեն հասկանալ ռուսական կամ այլ օտարազգի փոձագետները:
Բայց դա պարտավոր են հասկանալ "հայերը", "հայերեն" մտաոծղները, "հայկական փորձից" ելնողները:
Ուղիղ ժողովրդավարությունը Հայաստանում (ի տարբերություն, իմիջայլոց ներկայացուցաչկանի) ոչ թե ներմուծովի, վերացական գաղափար է, այլ մեր ուրույն հայկական քաղաքական փորձի ձևակերպում, մեր ազգային հայկականը:
Մի անգամ էլ անկախության տոնը շնորհավոր:
Հրանտ Տէր-Աբրահամեան