Մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկն ինձ թվում էր ընտրությունների ելքը կանխորոշված է և Հայկ Մարությանը 60-70 տոկոսից ավել ձայներ է հավաքելու' անկախ նրանից, թե ինչ կանի քարոզարշավին, բայց արդեն մեկնարկից պարզ դարձավ, որ դա խիստ թվացյալ պատկերացում էր և բնավ այդքան տոկոսային աջակցություն չի ստանալու Նիկոլ Փաշինյանի թեկնածուն: Հատկապես նրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ավագանու մրցավազքը վերածեց սեփական քաղաքական բենեֆիսին, արդեն իսկ պարզ էր, որ դրությունն ավելի վատ է իրենց համար քան կարելի էր սպասել: Այնուամենայնիվ չի բացառվում, որ Հայկ Մարությանը կհավաքի ամենաբարձր քվեները, բայց 50+1 ստանալը խիստ կանխորոշված համարելը կարծում եմ շփոթմունքի արդյունք է:
Կարծում եմ, որ ԲՀԿ թեկնածուն գրեթե հավասար հնարավորություններ ունի Փաշինյանի թեկնածուի հետ միասին: «Լույս» Դաշինքը ևս կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը, բայց կարծում եմ մի կերպ է հաղթահարելու (7-8%): ՀՅԴ-ն և Ժառանգությունը ևս հնարավորություն ունեն մի կերպ հաղթահարել կուսակցությունների համար նախատեսված նվազագույն' 5 %-ի արգելքը, բայց դա կախված է Մարությանի և Զոհրաբյանի հավաքած ձայների քանակից: Կարծում եմ, որ կամ ավագանու ընտրությունների արդյունքներում Ավագանի կանցնեն 3 ուժեր («Իմ Քայլը», ԲՀԿ, «Լույս»), կամ կանցնեն 4 ուժեր («Իմ Քայլը», ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն):
Ընտրությունների ընթացքը հուսանք, որ վերջին 25 տարիների համեմատ կլինի ամենաժողովրդավարականը:
Հ.Գ. Առավել քան վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները չեն հիմնավորելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: