Հեղափոխությունների մասին խոսել և չանդրադառնալ հեղափոխությունների հոգևոր հայր համարվող հրեական ծագմամաբ Ալեքսանդր Պարվուսին (Իսրայել Լազարևիչ Գելֆանդ) անհնար է, իսկ թե ինչ դեր է խաղացել նա հայ իրականության և Հայկական հարցի պատմության մեջ կխոսենք հաջորդիվ և ըստ հերթականության:

1907-ից Թուրքիայում լինելու տարիներին Պարվուսը մտերմանում է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան բարոն Հանս Ֆրեյհեր ֆոն Վանգենհայմի հետ: Կոոմբինատոր Պարվուսը Վանգերհայմի ցուցումով դրդում է Թուրքիային ներգրավվել պատերազմի մեջ Գերմանիայի կողմից: Պարվուսը Վանգենհայմին է ներկայացնում իր ծրագիրը, ըստ որի, համընդհանուր գործադուլների միջոցով Ռուսաստանը կաթվածահար է արվում: Այդ գործադուլային շարժումը պիտի ֆինանսավորեր Գերմանիան, որն այդ ժամանակ Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ պատերազմի մեջ էր: Վանգենհայմը Պարվուսին ուղարկում է Բեռլին, որտեղ 1915-ի մարտի 9-ին Պարվուսը Գերմանիայի արտգործնախարարությունում կազմակերպված հատուկ լսումների ժամանակ ներկայացնում է իր 20 էջանոց հանճարեղ ծրագիրը՝ «Ռուսական հեղափոխության պլանը», որտեղ պարզ և լիարժեք ներկայացնում է, թե ինչպես կարելի է Ռուսաստանին դուրս բերել պատերազմից հեղափոխության միջոցով: 1915թ. գերմանական բարձրաստիճան պաշտոնյաները բարձր են գնահատում Պարվուսին: Նա դառնում է Գերմանիայի կառավարության գլխավոր խորհրդատուն Ռուսաստանի հարցերով:

Պարվուսի կազմած «Ռուսաստանի հեղափոխության պլանը» ծրագրի կետերից մեկով նախատեսվում էր Շվեյցարիայում գումարել ռուս սոցիալ-դեմոկրատների կոնգրես, որը կմիավորեր Սոցիալ-դեմոկրատական բանվորական բոլշևիկյան կուսակցությանը, Մենշևիկների կուսակցությանը, հրեական «Բունտ», ուկրաինական «Սպիլկա», Լեհաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ֆինն սոցիալ-դեմոկրատներին, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությանը և Հնչակյան կուսակցությանը: Գերմանիան ռուսական հեղափոխության համար Պարվուսին անձնագիր ու 2 մլն մարկ է տալիս: Նախատեսվում էր հովանավորել նաև մտավորականներին, որոնք հանդես են գալիս ցարական իշխանությունների քննադատությամբ և դրդել նրանց հեղափոխական գործունեության:

1915-ի մայիսին Ցյուրիխում Պարվուսը գումար է բաժանում ռուս էմիգրանտ հեղափոխականներին: Այնուհետև առանձին հանդիպում է Լենինի հետ: Լենինն ընդունում է Պարվուսի հեղափոխության պլանը: Այդ հանդիպումից հետո Պարվուսը գերամանական իշխանություներին ներկայացնում է, որ Ռուսաստանում հեղափոխության առաջնորդ կարող է լինել Լենինը, քանի որ հեղափոխականներից ամենացինիկն ու փողասերը նա է: Շվեյցարիայից հետո Պարվուսը մեկնում է Կոպենհագեն, որտեղ հիմնում է օֆշորային առևտրային ընկերություն՝ գերմանական փողերի լվացման նպատակով: Այդ ընկերության տնօրեն է նշանակվում Լենինի մտերիմ ընկերն ու կապավորը՝ ոմն Յակով Գանեցկի-Ֆյուստենբերգը, որի միջոցով ռուս հեղափոխականները ֆինանսական հսկայական միջոցներ են ստանում հեղափոխություն կազմակերպելու համար: Այդ ընկերության գործակալները առևտրականների անվան տակ կարողանում են ազատորեն գործել Ռուսաստանի տարածքում: Բացի այդ Պարվուսը հիմնում է «Պատերազմի սոցիալական հետևանքների վերացման հետազոտական կենտրոն», որն ըստ էության վարագույր կազմակերպություն էր և զբաղվում էր հեղափոխական մանիպուլիացիաներով: Հետագայում՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Յակով Գանեցկին նշանակվում է Ռուսաստանի կենտորանական բանկի կոմիսարի տեղակալ:

Շարունակելի….