Ներդրումային միջավայրի բարելավմանն առաջին արձագանքում են տեղական ներդրողները, որը նաև ազդակ է օտարերկրյա ներդրողների համար: Եվ այսպես, տեղական ներդրողների կողմից վերջին երեք ամիսների ընթացքում կառավարություն է ներկայացվել ներդրումային ծրագրերի գծով 13,9 մլրդ փաստացի ծրագիր, որոնց գծով ստացել են արտոնություններ:

 

Սրանք ներառում են միայն սարքավորումների և հումքի գծով ներդրումների ծավալները, որոնք փաստացի կատարվում են և ոչ թե դեռ քննարկումների և խոստումների մակարդակում են:
Արդյունքում, ներդրումային ծրագրերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար ավելացել է ավելի քան 2 անգամ: