Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մոտակա ժամանակներս Ադրբեջանը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ։ Մամեդյարովը նաև հայտնել է, որ Բաքուն շահագրգռված է էլ ավելի խորացնել հարաբերությունները ՇՀԿ-ի հետ։
ՇՀԿ-ն, որը ձևավորվել է 2001 թ․-ին ՌԴ-ի, Չինաստանի և միջինասիական հանրապետությունների կողմից որպես տնտեսական համագործակցության կազմակերպություն, վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային խոշոր քաղաքական և տնտեսվարող սուբյեկտների մոտ։ 2017 թ․-ին կազմակերպությանն անդամակցեցին Հնդկաստանը և Պակիստանը։
Ադրբեջանը, ով ունի համագործակցության գործընկերոջ կարգավիճակ շուտով կբարձրանա և կստանա կազմակերպության դիտորդի կարգավիճակ։ Իսկ ՀՀ-ն դեռ հապաղում է՝ մնալով համագործակցության գործընկերոջ կարգավիճակում։
ՀԳ. Հիշեցնեմ, որ պաշտոնական Բաքուն Պուտինին հաճոյանալու նպատակով վերջին շրջանում նաև բավական լուրջ քննարկում է ՀԱՊԿ անդամ դառնալու հնարավորությունը։