Իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում ժողովրդի անունից իշախանության եկող, իսկ հետո այն ուզուրպացնող ռեժիմների հետ:

Հուսամ, մենք չենք հասնի նրան, որ տարիներ հետո որևէ մտավորական, որի աչքերը կբացվեն, գերմանացի հոգևորական Մարտին Նիմյոլերը (Martin Niemöller) նման ստիպված կլինի խոստովանել.

Երբ հեղափոխականները եկան հանրապետականների հետևից, ես լռեցի, քանի որ հանրապետական չէի:

Հետո նրանք բանտարկեցին Ռոբերտ Քոչարյանին, ես լռեցի, քանի որ քոչարյանական չէի:

Հետո նրանք եկան ազգայնականների հետևից, ես լռեցի, քանի որ ազգայնական չէի:

Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագորղ չէի:

Հետո նրանք եկան քրիստոնյաների հետևից, ես անտեսեցի, քանի որ քրիստոնյա չէի

Հետո նրանք եկան իմ հետևից. սակայն այլևս ոչ ոք չկար, որ բողոքեր…