ԱՀԿ եվրոպկան տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանում նախարարի ԱՐՏԱՀԵՐԹ ելույթի վերաբերյալ...

Հետևելով առողջապահության նախարարության վերջին ամիսների գործունեությանը, ինձ համար սպսելի էր, որ որևէ լուրջ ձեռքբերում չի ներկայացվելու, քանի որ այդ ձեռքբերումները բացակայում են: Փոխարենը ներկայացվեց «ռազմավարություն», որը արդեն 20 տարի է գերակայություն է հանդիսանում ԱՀԿ անդամ երկրների համար: Շեշտը դրվեց նաև այն փաստի վրա, որ գյուղական համայնքներում հիվանդությունների վաղ հայտնաբերումը ավելի մեծ հաջողություններ է գրանցել, ինչը ինձ համար տարօրինակ էր, քանի որ թե բժիշկների հանրությունը, թե ժողվուրդը և թե կառավարությունը գիտակցում և բարձրաձայնում են մարզային առողջապահության խնդիրները... 


Սա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների համար գրված և ներկայացված «100 օրվա գործունեության ամփոփում» չէ, որտեղ կարելի է դեմագոգիայով զբաղվել և ունեցած այս կամ այն հանդիպումը որպես արված աշխատանք ներկայացնել: Ուղակի ԱՐՏԱՀԵՐԹ ելույթ պահանջել և իմաստային առումով ասել, որ «իրավիճակ է փոխվել և հիմա բարենպաստ պայմաններ են...»` լուրջ չի և չի լուրջ ընկալվում միջազգային հանրության կողմից: Դա նման է, որ ասվեր «այսօր Երևանում ծնվել է 436 երեխա` 213 տղա և 223 աղջիկ»...

Ամեն դեպքում նման ելույթները առաջացնում են անվստահություն և անլուրջ վերաբերմունք մեր երկրի առողջապահական համակարգի նկատմամբ: