Կարծեք թե ԵՄ-ն հաստատակամ է Իրանի հետ միջուկային պայմանագիրը պահպանելու հարցում, ու դա դրական կանդրադառնա տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման վրա։ Սեպտեմբերի 14-ին Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարները եկել են փոխհամաձայնության Իրանի հետ առևտրաշրջանառության իրականացման շուրջ միջազգային կորպորացիայի ձևավորման հարցում։ Նախատեսվում է, որ կորպորացիան գործարքներ չի կնքելու ԱՄՆ-ի հետ և հետևաբար զերծ կմնա ամերիկյան պատժամիջոցներից։
Իրանական կողմն արդեն պաշտոնապես հայտարարել է իր դրական վերաբերմունքը եվրոպական այս նախաձեռնության կապակցությամբ։