«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Նախընտրական քարոզարշավը որոշ ուժեր գնալով ավելի են չարացնում ու ագրեսիվացնում: Ու չեմ զարմանում, որ այդ ուժերը հենց նրանք են, ովքեր հրաժարվեցին մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի' դեռ սեպտեմբերի 3-ին հրավիրած խորհրդակցությանը՝ քաղաքակիրթ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված քարոզչություն իրականացնելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով: Այսպիսին չէի պատկերացնում ես Նոր Հայաստանի առաջին ազատ եւ արդար ընտրությունները: Հուսանք, որ գոնե ժպիտը դուրս չի մղվի Նոր Հայաստանի քաղաքական ասպարեզից...»: