Իսրայելի պաշտպանության նախարար Ավ. Լիբերմանը, որպես պաշտպանության նախարար, առաջին անգամ է այցելում Ադրբեջան։ Հաշվի առնելով այն, որ Լիբերմանը համարվում է Իսրայել-Ադրբեջան ռազմավարական համագործակցության գլխավոր ճարտարապետներից մեկը, Իսրայելում Ադրբեջանի շահերի լոբբինգի առաջամարտիկը, կարող ենք ենթադրել, որ այս այցելությամբ երկկողմ ռազմատեխնիկական և անվտանգային համագործակցությունը անցնում է նոր՝ առավել խորքային փուլ։

 

Ուստի այս աշխատանքային այցը, որ տևում է 5 օր, բավական հագեցած է և ընդգրկում է քննարկվող հարցերի լայն սպեկտր։