Ամեն ինչին չափ ու սահման պետք է ունենա...
Հարգելի Հայկ Մարության, ո՞վ է Ձեզ իրավունք տվել խախտելու էթիկայի նորմերը և ոտնահարելու մարդու իրավունքները:
Եթե նույնիսկ ողջ բժշկական հանրությունը ողջունի Ձեր խոսելաձևը և «ականջներով ծափ տա» Ձեր արտահայտության համար, ապա ես հաստատ կբարձրաձայնեմ: Ի՞նչ է նշանակում նախընտրական քարոզարշավում օգտագործել «ԳԺԱՆՈՑ» բառը: Եթե Դուք տեղյակ չեք կամ չունեք բավարար գիտելիքներ, ապա սովորեցնեմ Ձեզ, որ այդ հիմնարկին անվանում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», կամ եթե այդքան երկար արտահայտությունը Ձեր գիտելիքների և կրթական մակարդակի համար դժվար է հիշել կամ արտաբերել, ապա գոնե «հոգեբուժարան» ասեք:
Հիմա պարզ է, թե ինչու է Ձեր քարոզարշավի ժամանակ Ձեր փոխարեն խոսում Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ Դուք, քանի որ համապտասխան խոսելու և Ձեզ դրսևորելու մեթոդներին չեք տիրապետում:
Իսկ որտե՞ղ են «Իմ քայլը» դաշինքի բժիշկները, որ բացատրեն մեր սիրելի ծաղրածուին, որ նման կերպ խոսել չի կարելի...
Որտե՞ղ է ՀԱՊԱԿ տնօրենը, որն անդրադառնում է ցանկացած հարցի՝ բացի իր բուժառուների իրավունքներից:
Որտե՞ղ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հայտարարությունը:
Իսկ առողջապհության նախարարությո՞ւնը...
Մի խոսքով, հարգելի Հայկ, դու քաղաքապետ չես... և չես էլ կարողանալու դառնալու պարագայում աշխատել...