Մեկնաբան Համլետ Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե հնարավորություն ունենա ու համապատասխան իրավիճակ լինի, Քոչարյանը նորից մարտի 1 կանի, առանց իսկ աչք թարթելու կրկին կրակել կտա ժողովրդի վրա։ Սա, իրոք որ, ոչ մի դաս չի քաղել մարտի 1-ից, դույզն-ինչ մեղավորություն ու ափսոսանք չի զգում տեղի ունեցածի համար։
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու անարյուն հեղափոխությանը՝ սա ասում է․ -Կարծում եմ, որ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Առկա էր իշխանության պասիվ հակազդեցությունը ընդդիմադիրների կողմից կիրառվող մեթոդներին:
Սա արյան մոլուցքով վերջնականապես դատապարտված մարդու հայացք է․․․ Եւ սա անուղղելի է․․․»: