Սեպտեմբերի 17-22-ին անցկացվելիք լայնածավալ օպերացիոն-տակտիկական զորավարժություններում կներգրավվի ավելի քան 20 000 զինծառայող, ավելի քան 20 միավոր տանկ և այլ ծանր տեխնիկա, 120 միավոր հրետանային և հրթիռային կայանք, 20 միավոր մարտական ավիացիա։ Զորավարժությունների ժամանակ կիրառվելու է վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունները։
Հիշեցնեմ, որ Հայաստանում անց էր կացվում «Շանթ 2018» զորավարժությունը, որի ընթացքում Հայաստանը պատերազմ էր հայտարարել Ադրբեջանին։ Այս գործողությունը անհանգստացրել էր ադրբեջանական կողմին։ Երևի հենց մեր զորավարժությունից ոգևորված, ադրբեջանական կողմը որոշեց «ազատագրել Ղարաբաղը»։
Ոչինչ, թող նման երազանքները իրենց մոտ կյանքի կոչվեն բացառապես զորավարժությունների ժամանակ՝ Արցախի սահմաններից հեռու։