Թերթերից մեկն այսօր գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնի «Վարչապետի օգնականներ» ցանկից անհետացել է նոր օգնականի՝ Սոֆյա Նավասարդյանի անուն-ազգանունը:
Իսկ «Վարչապետի որոշումներ» բաժնից Սոֆյա Նավասարդյանին օգնական նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը նույնպես չի հայտնաբերվում:
Արդյոք Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով հանրային բուռն արձագանքը, վերանայե՞լ է նրա նշանակման վերաբերյալ իր որոշումը:
Արմեն Աշոտյան