Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող «Շանթ 2018» զորավարժությանը, որի ժամանակ Հայաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին ու պետական կառույցները անցնում են այդ զորավարժությունը։

Ադրբեջանական կողմին անհանգստացրել է զորավարժության հենց պատերազմ հայտարարելու գործընթացը։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ սա ապացուցում է իրենց այն պնդումը, թե հայերը օկուպանտներ են։ Նման հիմարություն միայն ադրբեջանական կողմը կարող էր տարածել։

Ըստ ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի, Հայաստանի նոր իշխանությունը շարունակում է նախկինների կատարած ռազմական գործողությունները և Հայաստանում հեղափոխությունից հետո Արցախի հարցի շուրջ ոչինչ չի փոխվել։

Ադրբեջանական մի շարք կայքեր արդեն տարածում են նյութեր «Հայաստանը Ադրբեջանին պատերազմ է հայտարարում» վերնագրերով, որը խուճապ է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Մի շարք օգտատերեր իրենց անհանգստությունն են հայտնել այս հարցի  շուրջ։

 

Աշոտ Ասատրյան