Քանի որ հայերենի բարբառներում «բնավորություն» հասկացության համար արձանագրված է «խույ» ձևը (< պրսկ. خو), ապա «խույվոր» (այսահար) և «խույվորել» (կատաղել, գժվել) բառերն էլ իրենց բարբառային նախնական իմաստներով, թվում է, որ հենց դրանից են սերում, ու «խույվորը», ըստ բնիմաստի, ահագին նման է մեր արցախցիների ասած «խասիաթավուր» բառին։
Հիմա, անկասկած ռուսերենի ազդեցությամբ «խույվորելը» հայոց մեջ դարձել է «անպարկեշտ» բառ, ճիշտ էն համաբանությամբ ինչպես Աճառյանի բերած օրինակն է Նոր Նախիջևանի բարբառից, որտեղ «պզտիկ» բառն է դադարել գործածվել այն պարզ պատճառով, որ հնչյունական տեսքով նման է ռուսերենի հայտնի բառին։
ՀՔԾ պետին տեսնող լինի, ասեք իսկական «խույվորելը» քո իմացած «խույվորելու» հետ բացարձակ կապ չունի: ։D