Կառավարման ապարատում՝ հատկապես իրավապահ, ուժային մարմիններում, և առհասարակ, չպետք է լինեն դիլետանտներ, պրոտեկցիայով խցկված, տնավարի, ապերոյավարի, քուչայական ոճի, «բիրդան» աճած, համակարգերում հեղինակություն, իրական հարգանք չվայելող, պետական մտածողություն չունեցող կադրեր:


Նախկինների սխալներն էլ չպետք է կրկնել, շարունակել, զարգացնել…
Սա պետություն է, այն էլ պատերազմական, աշխարհաքաղաքական շատ բարդ հարաբերությունների իրավիճակում և կիզակետում՝ շրջապատված թշնամիներով…Սա պիոներական, սկաուտական, բակային ճամբար չէ, սքեթչի նկարահանում չէ, քուչի երեխաների կռիվ-կռիվ խաղալ չէ և ոչ էլ տնամերձ բոստան…


Հնարավոր չէ պատեհ-անպատեհ խոսել օրինականությունից, կարգուկանոնից, ազնվությունից, օբյեկտիվությունից և մշտապես անել հակառակը… Նախկինների նման օրինականությունը «աչքաչափով», ըստ պահանջարկի և նույն կերպ պահպանել ու կիրառել…Հատկապես ամբոխահաճո և ուղղված որոշակի զանգվածներին՝ հրճվանք պատճառելու և կողքը պահելու համար…

 

Ռոբերտ Մելքոնյան