Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի պարոն Զեյնալյան, այսօր տեղեկացա, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահը' պաշտպանելով Կարպիս Փաշոյանին, անդրադարձ է կատարել Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարին: Ըստ նրա' Մոնթեն Մոսկվայի լրտես էր և առաքելություն ուներ ադրբեջանցի եղբայրներին թշնամացնել հայերի հետ, սակայն նոր Հայաստանում նման հայրենասիրական շիզոֆրենիկները տեղ չպետք է ունենան հասարակության մեջ:
Պարոն նախարար, խնդրում եմ ճշտել' արդյո՞ք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործունեության կանոնադրական նպատակներից մեկը հանդիսանում է ազգային հերոսի կերպարի վիժեցումը, ինչպես նաեւ հայրենասեր մարդկանց սեփական հայրենիքից վռնդելու գործառույթը:
Պարո՛ն Զեյնալյան, կարծում եմ' ազգադավություն քարոզող նման ՀԿ-ներն իրենց նախագահներով, պետք է տեղ չունենան մեր հասարակական գործունեության հարացույցում»: