Սանիտեկ ընկերությունը պատերազմ է հայտարարել Երևանին: Չգիտեմ, թե ովքեր են կանգնած այս ընկերության թիկունքում, որ սրանք այս կերպ լպիրշ են իրենց պահում: Ես չեմ հավատում Սանիտեկի ոչ մի պատճառաբանության, պարզապես իրենք միտումնավոր չեն զբաղվում աղբահանությամբ, որպեսզի երևանցիների մոտ դժգոհություն առաջանա, զզվեն ու սկսեն բողոքել իշխանությունից:

 

Օր առաջ պետք է այս ընկերությանը զրկել լիցենզիայից, աղբահանության պարտականությունը ժամանակավորապես դնել թաղապետարանների վրա, և հայտարարել բաց մրցույթ: Այլևս անհնար է նույնիսկ բաց պատուհանով մեքենա վարել, գարշահոտությունը օր օրի ավելի է անտանելի դառնում ու տարածվում քաղաքով մեկ...

 

Կարեն Հովհաննիսյան