ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին լուրին: Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ խոսքը ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է։

«Այն սերժանտների մասին է, ովքեր անցել են ուսուցում և հավելավճարի վերահաշվարկ պետք է կատարվեն։ Այս պահին կա նախարարի հրաման։ Խնդիրը լուծվում է: Առաջիկայում չվճարված գումարները ևս կփոխհատուցվեն»,- գրել է Հովհաննիսյանը: