Դերասան Հովհաննես Ազոյանն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Հեղափոխությունը շարունակվում է… Այո հեղափոխությունը դեռ չի ավարտվել, քանի դեռ Մեր Քայլը, մեր վերջին քայլը չէ։ Օրերս ես արեցի իմ հերթական քայլը և անդամագրվելու հայտ ներկայացրի «Քաղաքացիական պայմանագիր » կուսակցություն, որովհետև վճռական եմ տրամադրված եռանդս ներդնելու մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու գործին։ Քանի, որ չեմ ուզում ապրել անցյալի Հայաստանում, որտեղ դատավորը նստած զանգի է սպասում, որտեղ 10 000 դրամով կարող են մարդ գնել, որտեղ ստեղծված բարիքը թալանվում է մի քանիսի կողմից, որտեղ այդ մի քանիսի ընտրվելու համար, ամեն ստոր ու սարսափելի բան արվում է՝ թաղի խուժանին մեծարելուց, մինչև մարդասպանություն: Երկիր, որտեղ վերելակն այնքան անմխիթար վիճակում է, որ մտածում ես, որ վերջդ եկել է: Երկիր որտեղ գողանալն այնքան սովորական է, որ հաճախ մոռանում են, որ գողոնի մեջ տուշոնկա էլ կա... երկիր որտեղ երիտասարդները՝ անկախ տարիքից ու սեռից, հորս արև- մորս արևով են խոսում, անգամ հաճախ «շան տղա» լինում: Երկիր, որտեղ աղբը մարդուց շատ է, որովհետև այդ երկրում մեր կյանքի ամենաարժեքավոր երևույթը՝ մարդը, արժեք չունի և պետք է չունենա, որ 10 000 արծաթով գնես նրա ապագան: Ոչ ի պատիվ մեզ, սա մեր անցյալն էր ու ի պատիվ մեզ, ազատեցինք մեզ այդ դժոխքից, բայց դեռ չենք կառուցել արժանապատիվ ու զարգացող Հայաստան, որի մայրաքաղաքը Երևանն է, այն Երևանը, որ վաղն է գալու……այո այսօր Երևանը դեռ ազատագրված չէ…Մի քանի օր հետո գալու է մեր մայրաքաղաքը ազատագրելու ժամանակը»։