Ինչ խոսք, առայժմ սևերի ու սպիտակների քարոզարշավի ամենապիղծ տեղեկատվական գրոհը Զեյնալյանի հանդեպ է եղել: Թե բա, ծառայողական մեքենայով գնացել է ինչ-որ տեղ (քաղաքի կենտրոնում), ինչի իրավունքը չի ունեցել: Ես տեսականորեն կհավատայի էս թեման ասպարեզ գցողների ազնվությանն ու սկզբունքայնությանը, բայց մի տեսակ չի ստացվում, որովհետև քաղաքի կենտրոնում մի քանի ավել կիլոմետրը պատերազմում ոտքը կորցրած մարդու վրա հաշվում են, իսկ այ ինչքան փնտրեցի, այդպես էլ չգտա որևէ հիշատակում 1ին բորտով Դուշանբե կատարած վոյաժի մասին, ոչ էլ որևէ հիշատակում առ այն, որ անգամ պաշտոնական դիմումներից հետո Կառավարությունն այդպես էլ չտրամադրեց Արարատ Միրզոյանի հյուրանոցային ծախսերի ինվոյսը' ԱՄՆ կատարած աշխարհի ամենաարդյունավետ վոյաժի ժամանակ:
Դե բնականաբար, պադավատի թեման սրբություն էլ չի' պայմանական ռեֆլեսներ առաջացնող գրգռիչ ա: