ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ
Շատ ծիծաղելի է, երբ միայն ԱՐ հեռուստաընկերությունն է պայքարում էլեկտրոնային սիգարետի դեմ և ցույց տալիս մեր «հակածխախոտային» փոխնախարարին, ով բացի ծխախոտի դեմ պայքարից որևէ այլ գործառույթ իրականացնելով աչքի չի ընկել այս ընթացքում:
Հարգելի ընկերներ և էջի հետևորդներ, ուզում եմ տեղեկացնել, որ ԱՐ հեռուստաընկերությունը հստակ մոլորության մեջ է գցում ազգաբնակչությանը: Կիսվեմ ձեզ հետ իմ մտահոգություններով'
1. ԱՐ հեռուստաընկերությունը և Գրանտ Տոբակո ընկերությունը (եթե ոչ դե յուռե, ապա դե ֆակտո) պատկանում են նույն սեփականատիրոջը
2. Պատրաստված հաղորդումները հստակ ուղղված են ոչ թե ծխելու դեմ պայքարին այլ մի ընդդեմ էլեկտրոնային սիգարետի, որի հարաբերական քիչ վնասը գիտականօրեն ապացուցված է զանազան միջազգային ուսումնասիրությունների արդյունքում
3. Շահերի բախումը ակընհայտ է
4. «հակածխախոտային» փոխնախարարը կամ չի հասկանում, թե ինչ է անում (հեռու չէ իրենից) կամ էլ շարունակում է միտումնավոր շփոթության մեջ գցել ժողովրդին, քանի որ կամ շահ ունի կամ էլ պայմանավորվածություն (եթե այդպես է, ապա լավ չի)
5. Պատրաստված հաղորդման ժամանակ հաղորդավարը զբաղված է մանիպուլացիայով և ակնարկում է քիչ հարկեր մուծելու փաստը, որի չափը ամրագրված է օրենքով, սակայն բնակչության մի զանգված, լսելով «քիչ հարկեր» բառակապկցությունը' ինքնամոռաց բացասական է տրամադրվելու, բայց անտեղի:
6. Աշխարհում գոյություն ունի «վնասի նվազեցում» հասկացությունը, որը ուղղված է մարդկանց առողջությանը պատճառվող և անխուսափելի վնասի չափաբաժնի իջեցմանը' փոխարինման մեթոդով... հավանաբար այս փաստից տեղյակ չեն հաղորդավարը և հաղորդման մասնակիցները...
7. Ցանկացած պահին նախարարության «փորձագետների» հետ պատրաստ եմ դեբատների այս խնդրի շուրջ և խոստանում եմ ապացուցել ցանկացած ասածս:
8. Եթե վերը նշված կետերին ավելացնել նաև այն փաստը, որ օրեր առաջ «ծխախոտի դեմ պայքարի» օրենքի նախագիծը տեղադրվել էր e-draft հարթակում' առանց դեմ քվեարկելու կոճակի ակտիվացման, ապա ստացվում է, որ առողջապահության նախարարությունը որոշել է թաքուն, առանց այլընտրանքի հնարավորության, առանց հանրային քննրկման' ուժի և զոռբայության օգնությամբ անց կացնել օրենք, որը ունի մշակման և լրացումների կարիք: Սա հարված է վարչապետին և նրա խոսքի տապալում է, քանի որ հենց վարչապետն էր խոստացել ժողովրդին, որ նման գործելաոճ չի լինելու և հին կառավարության մեթոդները չեն կիրառվելու... ստացվում է, որ կամ նախարարությունն է վարչապետից թաքուն անում այս ամենը և վարչապետը տեղյակ չէ, կամ էլ երկրում ոչինչ չի փոխվել և նախորդ ռեժիմի պես նախարարությունը հերթական «դեղատոմսերի մասին» օրենքն է ուզում «պլստացնի» առանց հասկանալու, որ դա չի աշխատելու...
9. Ծխելու դեմ պայքարի վերաբերյալ հերթական ուղիղ եթերսկարող եք դիտել Երկուշաբթի (սեպտեմբերի 10-ին) ժամը 12:00-ին:
Եղեք առողջ և օբյեկտիվորեն ճիշտ տեղեկացված: