Պուտինը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցելությամբ գտնվելու է Իրանում, որտեղ մասնակցություն կունենա սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայի բանակցություններին։ Այցելության ընթացքում նախատեսվում են նաև Պուտին-Էրդողան, Պուտին-Ռոուհանի երկկողմ հանդիպումներ։
Ամենայն հավանականությամբ, բացի Սիրիայից, օրակարգում կլինեն նաև ամերիկյան պատժամիջոցներն ու դրանց հակազդման հարցերը։
Խնդիրն ակտուալանում է պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսական վիճակի վատթարացման առումով, երբ իրանական ռիալը ռեկորդային նվազման ցուցանիշ է արձանագրել։