Սույն թվականի հունիսի 25-27-ին Բրյուսելում կայացած ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում, որպես ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, գրավոր հարց էի հղել Եվրոպական արտաքին գործերի ծառայությանը։ Ստացել եմ պաշտոնական պատասխանը: Ստորև ներկայացնում եմ հարցի ու պատասխանի հայերեն թարգմանված ամբողջական տարբերակը:
- Ինչպե՞ս է ԵՄ-ն վերաբերվում Իրանի հետ համագործակցող ընկերությունների և երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքներին և դրանց հնարավոր ազդեցությանն ԱլԳ երկրների վրա: Ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառվեն ԵՄ-ի կողմից՝ պաշտպանելու համար իր հարևաններին այդ պատժամիջոցներից:
- Հարգարժան պատգամավոր, շնորհակալություն Ձեր' Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու և Իրանի հետ համագործակցող երկրների ու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի' մայիսի 8-ին արված հայտարարության վերաբերյալ գրավոր հարցի համար: ԵՄ-ն խորապես ափսոսում է, որ ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել, և հանձնառու է մնում միջուկային համաձայնագրի լիարժեք և արդյունավետ շարունակակական իրականացմանն այնքան ժամանակ, որքան Իրանը հավատարիմ է մնում ԳՀՀԾ-ի դրույթներին: Միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների չեղարկումը համաձայնագրի կարևոր մաս է, որը դրական ազդեցություն է գործում Իրանի հետ առևտրային և տնտեսական հարաբերությունների վրա: Այս առումով ԵՄ-ն վճռական է աշխատել միջազգային հանրության հետ, ներառյալ Հայաստանի՝ պահպանելու համար ԳՀՀԾ-ն: ԵՄ-ն ԳՀՀԾ-ի պահպանումը նախևառաջ դիտարկում է որպես անվտանգության խնդիր: ԵՄ-ն աշխատում է նաև պաշտպանել այն բիզնեսների և ներդրողների շահերը, որոնք (գործելով բարեխիղճ կերպով և հիմնվելով միջազգային հանրության կողմից ստանձնած և Անվտագության խորհրդի կողմից հաստատված պարտավորությունների վրա) միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների չեղարկումից հետո ընտրություն են կատարում Իրանի հետ օրինական բիզնես վարելու օգտին: Լիովին օրինական այս գործունեությունն աջակցություն է ԳՀՀԾ-ին և խթան, որպեսզի Իրանը հետևողականություն դրսևորի միջուկային սահմանափակումների քաղաքականության հարցում։ Քանի որ միջուկային ծրագրին առնչվող պատժամիջոցների չեղարկումը և Իրանի հետ առևտրային ու տնտեսական հարաբերությունների կարգավորումը համաձայնագրի կարևոր մաս են կազմում, օրինական բիզնեսը պետք է շարունակվի: Ի լրումն նշենք, որ ԵՄ-ն ընդունել է «Արգելափակման ստատուտի» (Blocking Statute)* թարմացված տարբերակը և առաջին քայլերն է կատարել' հնարավորություն ընձեռելու Եվրոպական ներդրումային բանկին ֆինանսական գործունեություն ծավալել Իրանում՝ նման ցանկության առկայության պարագայում: Ավիացիան, հիդրոկարբոնատների արտահանումը և բանկային սեկտորը կենսական նշանակություն ունեն իրանական տնտեսության, ինչպես նաև իրանցի ժողովրդի համար, և հնարավորություն կտան զգալ միջուկային գործարքից ստացված օգուտները: Թույլ տալը, որ Իրանը պահպանի սեփական ավիաընկերությունների ուղիղ չվերթները, իր հիդրոկարբոնատների արտահանումը, ինչպես նաև կենսունակ բանկային և ֆինանսական լուծումներ գտնի, առանցքային է միջուկային գործարքը պահպանելու համար:
* Հ.Գ. - «Արգելափակման ստատուտը» (Blocking Statute) կարգավորիչ գործիք է, որը նախատեսված է խոչընդոտել այլ երկրի օրենքի կիրառությանը: «Արգելափակման ստատուտն»առաջարկվել է Եվրոպական Միության կողմից 1996 թվականին' անվավեր համարելու ԱՄՆ-ի առևտրային էմբարգոն Կուբայի հանդեպ և Իրանին ու Լիբիային վերաբերող պատժամիջոցները, որոնք ազդեցին նաև ԱՄՆ-ի և տվյալ երկրների հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրների վրա:«Արգելափակման ստատուտի»'1996թ. տարբերակը չընդունվեց, քանի որ տարաձայնությունները կարգավորվեցին այլ միջոցներով: 2018թ. օգոստոսի 7-ին ուժի մեջ է մտել ԵՄ կողմից ընդունված«Արգելափակման ստատուտի» նորացված (updated) տարբերակը' անվավեր ճանաչելու Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրների հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները: