ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են, և նրանց կարող է ներկայացվել միայն մեկ պահանջ՝ համերգն ավարտել մինչև ժամը 23։00-ն»։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում ոստիկանները ուժի գործադրմամբ Հյուսիսային պողոտայից հեռացնում էին ուկրաինացի երաժշտին։ Վերջինս պնդում էր, որ սթափ է և չի հասկանում՝ ինչու՞ են իրեն տանում ոստիկանություն միայն այն բանի համար, որ նվագում էր պողոտայում: