Հայաստանի ոստիկանության կողմից ձերբակալվել է ազգությամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի Քեմալ Օքսուզը, ով միջազգային հետախուզման մեջ է գտնվել ԱՄՆ-ի կողմից։

Օքսուզը Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն կատարելու նպատակով հիմնադրել էր ՍՊԸ և սկսել գործունեությունը։ Օքսուզը ԱՄՆ ներկայացուցիչների պալատից փաստացի նյութերը կեղծելու միջոցով պալատին կեղծ հայտարարագրեր է ներկայացրել։

Ամերիկայում Քեմալ Օքսուզը զբաղվել է հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները մտերմացնելու գործով։ Նա կազմակերպել է մի քանի ԱՄՆ կոնգրեսականների այցը դեպի Բաքու, որի համար նրան ադրբեջանական SOCAR կազմակերպությունը փոխանցել է գումար՝ 750 հազար դոլար, սակայն Օքսուզը կեղծել է փաստաթղթերը և ներկայացրել, որ ոչ մի գումար չի ստացել։ Հետագայում, արդեն Բաքվում, ԱՄՆ կոնգրեսականներին Բաքվի իշխանությունը 100 հազար դոլարի չափով նվերներ է տվել ՝ ամեն մեկին։

Օքսուզը ԱՄՆ-ում նաև մասնակցել է Հայոց ցեղասպանությունը ժխտող գործողություններին և ամեն անգամ երբ մշակվել է ցեղասպանության ընդունման հարցը նա և իր գործընկերները հանդիպումներ են ունեցել կոնգրեսականների հետ և փորձել են ձախողել դա։

 

Աշոտ Ասատրյան