Վրաստանում Անգելա Մերկելի այցի հետ կապված որոշ շրջանակներում դժգոհություններ են հնչում, չնայած նրան, որ Գերմանիայի կանցլերը Վրաստանի հետ կնքեց 199 միլիոն եվրո արժեքով պայմանագիր։ Վրաստան այցելող ցանկացած օտարերկրյա ղեկավարից այնտեղ առնվազն ակնկալում են, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցի մասին խոսելիս անպայման օգտագործի օկուպացիա բառը և սուր քննադատության ենթարկի ՌԴ-ին, այնպես, ինչպես մենք ակնկալում ենք լսել ցեղասպանություն բառը։


Այնինչ Մերկելը Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ փաստորեն չարտաբերեց օկուպացիա բառը, միայն հետո ուսանողների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս հազիվ հաջողվեց «կորզել» այդ բառը։ Լրագրողներն ու ուսանողները հետաքրքրվել են նաև, թե երբ է Վրաստանը դառնալու Եվրոմիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ, հաշվի առնելով գոնե այն, որ Վրաստանը հիանալի կերպով կատարել է տնային աշխատանքը, այստեղ նույնպես Մերկելը հիասթափեցրել է, ակնարկելով, որ դա մոտ ամապագայւմ դժվար թե տեղի ունենա։


Արտյուշ Գրիգորյան