Տևական ժամանակ ուսումնասիրում եմ Թուրքիայի զինված ուժերի կազմակերպած զորակոչը: Այն պարունակում է ինչպես յուրահատուկ տարրեր այդ երկրին համապատասխան, այսինքն ազգայնացված է որոշակի գործողություններ, այնպես էլ շատ հետաքրքիր նորամուծություն կատարեցին վերջերս:


Թուրքիան անցում է կատարել էլեկտրոնային զորակոչի: Ինչ է իրենից այն ներկայացնում:
ԲՈՒՀ ավարտած և զինվորական պարտադիր զինծառայության ենթակա, կամ ցանկացողը էլեկտրոնային բազայում լրացնում է իր տվյալները:

 

1. ինչ մասնագիտություն ունի,
2. ինչպիսի առաջիդմությամբ է ավարտել,
3. ինչ գյուտերի հեղինակ է,
4. ինչ նորամուծության հեղինակ է և այլն:


Էլեկտրոնային համակարգում մուտքագրված են նաև բոլոր այն զորամասերը, որոնց անհարժեշտ է այս կամ չափանիշներով սերժանտ, շարքային : Այս համակարգը մուտքագրված փաստաթղթերը և տվյալները ավտոմատ, առանց մարդկային գործոնի ազդեցության, ուսումնասիրում, ընտրում է տվյալ զորամասին անհրաժեշտ զինակոչիկին ու զինակոչիկին ուղարկում ծանուցում, որ դու անցնում ես ծառայության այս ինչ զորամասում:


Իսկ եթե զինակոչիկը չի ներկայանում, ապա արդեն զինակոչիկի ծառայության վայրը որոշում է ռազմական ռեսուրսներ տեղաբաշխամն կենտրոնը (մեր հավաքակայանն է) :
Էլեկտրոնային զորակոչը միայն սրանով չի սահմանափակվում, բայց դրա մասին կուզեի արդեն ավելի նեղ շրջանակում խոսել:

 

Կարեն  Հովհաննիսյան