ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 2018 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացիՆ.Ա.-ից զգալի չափի գումար հափշտակելու պահին բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:
Դեպքի առթիվ 25.08.18թ-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդմասի 1-ին և 5-րդ կետերի, 34-312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, Մ.Ռ.-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի Ա.Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
ԾԱՆՈՒՑՈՒՄ.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: