Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի METROPOLITAN աշխարհահռչակ թանգարանում տեղի կունենա «ARMENIA!» ցուցահանդեսի բացումը։ Այն նվիրված է լինելու հայկական քաղաքակրթությանը, Հայաստանի մշակույթին և պատմությանը: Ցուցահանդեսի համար տրամադրվելու են թանգարանի հիմնական ցուցասրահները, շուրջ 140 ցուցանմուշներ ներկայացված են Մայր աթոռից, Մատենադարանից, Հայաստանի պատմության թանգարանից, Կիլիկիայի հայոց կաթողիկոսարանից, Երուսաղեմի պատրիարքարանից և Վենետիկի Մխիթարյան միաբանությունից:
Աշխարհի ամենաայցելվող թանգարաններից մեկում նման ցուցադրության կազմակերպումը կարելի է դասել տարվա ամենախոշոր և կարևոր միջոցառումների շարքին:
Ցուցադրության իրականացման հիմնական միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն, այլ ամերիկահայ բարերարներից, ինչպես նաև այլ աղբյուրներից:
Նման աննախադեպ ցուցահանդեսի կազմակերպման գաղափարն առաջ է եկել դեռևս 2014 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում, իսկ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2015 թվականից:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը: