Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստան են ժամանել Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները: ՀՀ անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել Բիլզերյան եղբայրներից՝ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս:
Հիշեցնենք, որ ամերիկաբնակ Դեն Բիլզերյանը համարվում է պրոֆեսիոնալ պոկերի արքան, դերասան է և ինտերնետային աստղ: