Թրամփի ադմինիստրացիան դիտարկում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:


Ընդհանուր վերցրած որևէ անսպասելի բան չկա այս հայտարարությունում, քանի որ վերջին տարիներին խորացող ՆԱՏՕ-Ուկրաինա համագործակցության տեմպերը վաղ թե ուշ բարձրացնելու էին կառույցին հետխորհրդային այդ պետության անդամակցության հարցը:

Զարմանալի չի լինի նաև ոչ հեռու ապագայում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցի օրակարգ բարձրացումը Վաշինգտոնում:

 

Այսպիսով, տնտեսական պատժամիջոցներին զուգահեռաբար ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրում Ռուսաստանի նկատմամբ նաև ռազմաքաղաքական ու Մոսկվայի համար անվտանգային ռազմավարական նշանակություն ունեցող հարթություններով: Ի դեպ, սա այն սահմանագիծն ա, որտեղ ետքայլը ճակատագրական կլինի Ռուսաստանի համար:

 

Կարեն Վերանյան