Ռիբենտրոպը Նյուրնբերգում ասում էր` «...Երբ ես 1939 թվականին ժամանեցի Մոսկվա մարշալ Ստալինի մոտ, նա հասկացրեց, որ եթե չստանա Լեհաստանի կեսը, Մերձբալթյան երկրները Լիբավա նավահանգստի հետ միասին. ապա ես կարող եմ թռչել ետ...»:


1939թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ և Գերմանիայի միջև կնքվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Կնքված պակտի ավելացված գաղտնի արձանագրության համաձայն ԽՍՀՄ-ը և Գերմանիան կատարում էին ազդեցության գոտիների բաժանում: ԽՍՀՄ-ի ազդեցոությանն էր անցնում Արևելյան Լեհաստանը, Մերձբալթյան տարածաշրջանը, Ֆինլանդիան, Բեսարաբիան: 


Այդ գաղտնի արձանագրության հատվածից: 


«...1. Բալթյան երկրների (Ֆինլանդիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա) տարածքներում տարածքային եւ քաղաքական վերադասավորման դեպքում Լիտվայի հյուսիսային սահմանը դառնում է Գերմանիայի եւ ԽՍՀՄ ազդեցության ոլորտների սահմանը: Լիտվայի հետաքրքրությունը Վիլնյո տարածքի հանդեպ ընդունվում է երկու կողմերից:


2. Լեհական պետությանը պատկանող տարածքների տարածքային եւ քաղաքական վերադասավորման դեպքում Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի սահմանը պետք է անցնի մոտավորապես Նարեվ, Վիսլա եւ Սան գետերի երկայնքով:Այն հարցի համատեքստում որ արդյոք ցանկալի է անկախ լեհական պետության պահպանումը և ինչպես պետք է որոշվի այդ պետության տարածքը, կարող է միայն որոշակիորեն որոշվել հետագա քաղաքական զարգացումների ընթացքում: Ամեն դեպքում, երկու կառավարությունները նույնպես կլուծեն այս հարցը բարեկամական համաձայնության միջոցով:


3. Ինչ վերաբերում է Հարավ-Արևելյան Եվրոպային ապա խորհրդային կողմը մատնանշում է իր հետաքրքրությունը Բեսարաբիայի հանդեպ: Գերմանական կողմը հայտարարում է իր լիակատար քաղաքական անտարբերությունը այդ տարածքների հանդեպ:


4. Այս արձանագրությունն դիտարկվում է երկու կողմերից` որպես խիստ գաղտնի»: 
Պակտի կնքումով փաստացի երկու կողմը պատերազմ սանձազերծեցին: Պակտի կնքումից 8 օր անց սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա և սկսվեց Երկրորդ աշխարհամարտը: Սեպտեմբերի 17-ին Լեհաստանի վրա հարձակվեց ԽՍՀՄ-ը: 1939թ. վերջերին ԽՍՀՄ-ը հարձակվեց պակտով իր ազդեցության գոտի համարվող Ֆինլանդիայի վրա: 1940թ. ամռանը սպառնալիքների և շանտաժի միջոցով ԽՍՀՄ կազմի մեջ մտան պակտով ԽՍՀՄ ազդեցության գոտի համարվող Մերձբալթյան տարածաշրջանի երկրները:

 

Դավիթ Ֆիդանյան