Ադրբեջանում ԱԱԾ հատուկ նշանակության զորքերը շարունակում են ահաբեկել քաղաքի բնակիչներին։ Գյանջա քաղաքում տեղի ունեցած ցույցերից հետո բնակիչների նկատմամբ խիստ հետապնդումներ սկսվեցին։ Չնայած այն հանգամանքին, որ հետախուզում էր հայտարարվել ընդամենը 2 անձի նկատմամբ, իրականում ձերբակալվել են 200 քաղաքացի ևս 30 քաղաքացու հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված։ Կատարված գործողությունների արդյունքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 5 քաղաքացի։

 

Ձերբակալված անձանց հարազատները հայտնում են, որ նրանց պահում են Ադրբեջանի ամենախիստ բանտերից մեկում, որտեղ նրանց պահում են դաժան պայմաններում։

 

Որոշ կառույցների պնդմամբ սպանված քաղաքացիներից մեկը ընդհանրապես նույնիսկ կապ չի ունեցել Գյանջայում տեղի ունեցող դեպքերի հետ, իշխանությունը նրա հանդեպ անձնական հաշվեհարդար է տեսել, սակայն հետագայում ներկայացվել է, որպես ահաբեկիչ։

 

Մարդու իրավունքի պաշտպանները նաև հետաքրքրվում են, թե ինչ պայմաններում են սպանվել 5 քաղաքացիները, քանի որ ոստիկանության օրենքի համաձայն ոստիկանները չպետք է սպանեն հանցագործին, զինված դիմադրություն ցույց տալու դեպքում կրակ պետք է բացվի նրա մարմնի այլ հատվածներին, այլ ոչ թե գլխին կամ սրտին, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա, սակայն Ադրբեջանի հատուկ նշանակության զերքերը քաղաքացիներին սպանել են հենց գլխին և սրտին կրակելով, նույնիսկ մահանալուց հետո կրակ են բացել նրանց վրա։

 

Բոլոր մասնագետները պնդում են, որ այս գործը շատ տարօրինակ և ավելի շատ բնակչությանը ահաբեկելու համար է արվում։

 

Աշոտ Ասատրյան