Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն օգոստոսի ամսվա ընթացքում երկու անգամ Մոսկվա է հրավիրել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Երկու այցելությունների ժամանակ Դավիթ Տոնոյանը արժանացել է ռուսական բանակի ղեկավարության ամենաբարձր մակարդակով ընդունելության, իսկ «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի փակման հանդիսավոր արաողությանը ՀՀ պաշտպանության նախարարը հետևում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջին շարքում, որտեղ բացի իրենից մնացած բոլոր զինվորականները ռուսական բանակի գեներալներ էին:
Այս փաստը նաև անհանգստացրել էր ադրբեջանական կողմին և արդեն մի շարք լրատվականներ և փորձագետներ փորձել են վերլուծել Տոնոյան-Շոյգու հարաբերությունները: Ադրբեջանական կողմին ավելի շատ հետաքրքրում է, թե այլ պաշտոնյաների հանդեպ ոչ միշտ նման հարաբերություններով աչքի ընկնող Սերգեյ Շոյգուն, ինչպես ստացվեց, որ այդպես մտերմացավ Դավիթ Տոնոյանի հետ՝ այսքան կարճ ժամանակահատվածում: Սակայն նրանց համար առավել անհասկանալի է , թե ո՞վ է այն անձնավորությունը, ով մտերմացրել է երկու երկրների նախարարներին: Այս հարցի շուրջ իմ կարծիքով ադրբեջանական կողմը դեռ երկար կմտածի, չնայած մի նորմալ վերլուծաբան , որ գտնեն հնարավոր է գլխի գցի: