Դուք այս 100 օրերի ընթացքում նոր կառավարությանը քննադատում ենք այնպիսի հարցերի համար, որոնք կուտակվել են 30 տարիների ընթացքում, ու նորմալ է, որ դրանցից որոշները բարելավելը կարող է մի փոքր երկար տևել։
Դրա համար ես ցանկանում եմ ավելի իրական թեմաներից խոսել։ Ես հիշում եմ՝ երբ Նիկոլ Փաշինյանը պայքարում էր Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, նա խոստացել էր մեզ ազատել կարմիր գծեր կոչվող թալանից։ Էն, որ մեկ դույլ կարմիր ներկով միլիարդներ էին աշխատում և աջ ու ձախ տուգանում։ Բայց կարմիր գծերի այդ հարցը դեռ մնում է օդում կախված, ու նրանք դեռ տուգանում են մարդկանց։
Ինձ չի թվում, թե այս հարցը շատ բարդ լուծվող է, ու դրա համար տարիներ են հարկավոր։ Կարմիր գծերը կոնկրետ թալանել են մարդկանց տարիների ընթացքում։