Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Խամա նահանգում սպանվել է Սիրիայի հետախուզության պաղեստինյան վարչության ղեկավար Ահմադ Իսա Հաբիբին, ով նաև ղեկավարում էր Բաշար Ասադի հակաիսրայելական գործողությունները։
Սպանության մասին ոչ մի հստակ տեղեկություն չկա։ Մեկ աղբյուրի պնդմամբ սպային սպանել են իր մեքենայի մեջ, մյուս տարածված հայտարարության համաձայն նրան սպանել են տանը։ Չկա նաև որևէ այլ տեղեկություն սպանության հիմքերի կամ կատարողի մասին։
Աշոտ Ասատրյան