Անկարա քաղաքի Աթաթուրք փողոցի վրա անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ։
Նշվում է, որ կրակոցը կատարվել է առանց համարանիշի մեքենայից մեջից, ականատեսները պատմում են, որ անհայտ անձը 4-5 կրակոց է կատարել դեսպանատան վրա։
Տուժողների և վնասների մասին հայտարարություն չի տարածվել, ոստիկանությունը փնտրում է հանցագործությունը կատարած անձին։
Թուրքիայում ստեղծված տնտեսական բարդ խնդրի արդյունքում, որի հեղինակը Ամերիկան է, օրեր շարունակ Թուրքիայի քաղաքացիները այրել են ԱՄՆ դոլարներ և կոտրում էին ամերիկական Apple հեռախոսները՝ ի նշան բողոքի։