Ալիևները մշտապես տարբեր' ռազմաքաղաքական, հասարակական, ֆինանսատնտեսական և այլ խողովակներով ակտիվ աշխատանքներ են տարել ներազդելու Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա. Այդ հարցում իր լրջագույն ավանդն ունի բնականաբար Անկարան, որը զգալի ֆինանսական միջոցներ է ծախսում այս ուղղությամբ' առաջին հերթին Ռուսաստանի վերնախավի միջին շերտերում, հասարակական-քաղաքական ու տեղեկատվական դաշտում կարծիք ձևավորելու նպատակով: Դիվանագիտական նման աշխատանքներ տարվում են Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Վրաստանի և այլ երկրների միջին ու բարձր էլիտաների հետ:


Ալիևները շատ երկար են սպասել Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների հնարավոր լարվածությանը' շատ լավ գիտակցելով, որ դա կարող է լրջագույն հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության կայունության և պաշտպանական անվտանգության վրա:Թուրք-ադրբեջանական տանդեմի համար դա այն բացառիկ հաղթաթղթերից մեկն է, որը հնարավորություն կտա ակնկալել արցախյան հարցում իրենց համար շահավետ լուծում, ինչպես նաև ծնկի բերել Հայաստանին:

 

Կարեն Վերանյան