ՀՀ ԿԳ նախարարը, խոսելով դպրոցների կառավարման խորհուրդների մասին, դժգոհում է, որ խորհրդի կազմում ընդգրկված են ազգականներ, հետևաբար պետք է փոխվեն: Կոտայքի մարզպետը միայն վերջին հատվածն է լսում՝ ոտնահարելով մարդկանց արժանապատվությունը և խախտելով իր իսկ ձեռքի գիրքը՝ ատելի ռեժիմի ուղեցույց Սահմանադրությունը (ոչ մի նորմալ մարդ Սահմանադրությունը ամեն օր չի կարդա), սկսում է փոխել դպրոցների խորհուրդները:
Ի դեպ, դպրոցի կանոնադրությամբ հստակ սահմանված է, թե ովքեր չեն կարող լինել խորհրդի կազմում, եթե անգամ խորհրդի անդամը լինի ազգականը, որի արգելքը չկա կանոնադրությամբ, որևէ մեկը իրավունք չունի այն շահարկելու:
Բայց կարևորը դա չէ, մարզպետը փոխում է խորհրդի անցանկալի անդամին և նրա փոխարեն նշանակում իր կնոջը:
Մի բան հիշեցի: Ուսումնասիրում ենք դպրոցներից մեկը, ուսումնասիրողը բացահայտում է, որ տնօրենի ամուսինն աշխատում է դպրոցում (նախապես տեղեկություն էինք ուզել աշխատող ազգականների մասին, սակայն տվյալ տնօրենը այդ փաստը չէր ներկայացրել, թաքցրել էր): Երբ ուսումնասիրողը հիշեցնում է այդ մասին, տնօրենը պատասխանում է. <<Ամուսինս ինձ ի՞նչ ազգական>>:
Հիմա մեր մարզպետինն է. տնօրենի մրցույթ գնում է կինը, խորհրդի անդամ նշանակվում է կինը. դե, կինը ինչ ազգական:
Ալիևից ինչո՞վ եք պակաս: Խնդրեք վարչապետին, թող նշանակի փոխմարզպետ, պրծեք էլի: