Փորձեք ստեղծված իրավիճակին նայել ոչ թե անձնական, այլ պետության շահի տեսանկյունից։ Եթե երկիրը զագացավ, ուրեմն՝ բոլորս ենք ապրելու նման զարգացած ու ուժեղ երկրում, եթե երկիրը գնաց անդունդը, ապա բոլորս միասին գնալու ենք այդ խորը փոսի մեջ։
Ձեր իմացած բոլոր նախկին ու ներկա ղեկավարները նույն պահին կարող են տոմս գնել ու փախչել՝ մեկ այլ գեղեցիկ երկրում իրենց կյանքը վայելելու, իսկ մենք՝ ես, դու, նա, ապրելու ենք այդ կործանված երկրում։
Անհերքելի փաստ է, որ ներկայիս իշխանությունը, եթե այս անգամ որևէ քայլ ձախողի, ապա դա Հայաստան պետության համար դառնալու է վերջին սխալը, քանի որ այլևս երբեք ոտքի կանգնել չի լինի։ Հավատացեք, բոլորի շահերից է բխում նորմալ երկիր կառուցել՝ անկախ կուսակցական և այլ պատկանելություններից։
Ամեն մեկն իր ուժերի ներածին չափով պետք է Հայաստանին մենակ չթողնի այս պահին։ Հա, նորմալ երկիր կառուցելը չի նշանակում լինել նիկոլական կամ իշխանամետ։ Մենք Նիկոլի դուքյանը չենք կառուցում, մենք կառուցում ենք պետությունը, որն այս պահին ունի շատ խնդիրներ ու դրանք պետք է լուծել։
Ներկայումս նիկոլական լինելու սկի ոչ մի բան էլ չկա, քանի որ Փաշինյանի կառավարության անդամների մեծ մասը կապ չունեն իրենց կառույցների հետ, Փաշինյանն էլ պարզապես լավ ու ականջահաճո խոսքերով կարողանում է պահել ժողովրդի վստահությունը։ Բայց նրանք բոլորը պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ կա, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի արհամարել ժողովրդին, որ իրենց աշխատանքի հետ կապ չունեցող անձինք կամ խորանան այդ բնագավառում, կամ դիմում գրեն ու դուրս գան՝ տեղը զիջելով ավելի փորձառուներին։
Թե չէ Նիկոլը կլինի, Սերժը կլինի, Ռոբերտը կամ Լևոնը կլինի, միևնույնն է, եթե փորձեն կործանել պետությունը, ապա ժողովրդի դատաստանին են արժանանալու, որից փրկություն չկա։