Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Այսօր ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զորքերում բջջային հեռախոսների կիռարման վերաբերյալ նոր հրաման։ Ուզում եմ տեղեկացնել ՊՆ իմ բարեկամներին, որ նման կարգ գրելու և հրապարալելու բացառիկ իրավունքը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբինն է, և եթե եղել է զինծառայողներին բջջային հեռախոս ունենալու սահմանափակող կարգ, ապա պետք է հրապարակվեր նաև այդ կարգը չեղարկելու մասին որոշումը, իսկ հիմա ըստ էության. զինծառայողը, այո իրավունք ունի ունենալու բջջային հեռախոս, բայց ցանկալի չէ, որ այդ հեռախոսը հայտնվի այն վայրում, որտեղ զինվորականը անցկացնում է իր ծառայությունը, անգամ ցանկալի չէ, որ ՊՆ-ում ծառայություն անցնող քաղաքացիական անձիք իրենց հետ կրեն հեռախոս, սա է պահանջում ոչ միայն ֆիզիկական անձի, այլև երկրի անվտանգությունը։
հ.գ. կարգը գրողները, արդյո՞ք ունեն անվտանգության մարմինների թույլտվությունը»: