Ադրբեջանցի սպան դրդել է զինվորին ինքնասպանության․
Ադրբեջանի ռազմական դատախազությունը տեղեկատվություն է տարածել 'կապված զինված ուժերի զինծառայողի մահվան մասին։
Օգոստոսի 8-ին տեղեկություն էր ստացվել, որ զինծառայող Աբիլով Ֆահմինը ինքնասպանություն է կատարել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Զինծառայողի մարմինը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:
Պայմանավորված այն հանգամանքով, որ զինծառայողի ծնողները և հարազատները կասկածում են օբյեկտիվ քննության վրա, ապա քրեական գործը վերցվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության վերահսկողության տակ։ Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալին հանձնարարվել է անձամբ ստանձնել հետաննության պատասխանատվությունը: Ստեղծվել է քննչական խումբ, որը ուղարկվել է դեպքի վայր:
Զինծառայողի մարմինը ուղարկվել է երկրորդ փորձաքննության' հարազատների մասնակցությամբ: Օգոստոսի 9-ին առողջապահության նախարարության փորձագետները, զինծառայողի հարազատների մասնակցությամբ, կատարել են մարմնի երկրորդ փորձաքննությունը։
Նախաքննությունը պարզել է, որ զինծառայող Աբիլով Ֆահմինը երկար ժամանակ իր դիրքի հրամանատարի՝ ենթասպա Խալիլով Էլմիրի, և տվյալ դիրքի զինծառայող՝ Սանան Թանրիվերդիևի և Ռաշադ Արազովի, կողմից ենթարկվել է նվաստացումների, ծեծի և վիրավորանքների։
Պարզվել է նաև, որ օգոստոսի 8-ին, ժամը 11։45-ի սահմաններում զինծառայող Թանրիվերդիևը ժամանակից շուտ լքել է հերթապահության վայրը ու այնտեղ թողել է իր զենքը, դրանից հետո Աբիլովը այդ զենքով ինքնասպանություն գործել։
Դատարանի որոշմամբ դիրքի ավագ, ենթասպա Խալիլովը, զինծառայողներ Թանրիվերդիևը և Արազովը ձերբակալվել են։
Մահացած զինծառայողի հարազատները սակայն պնդում են, որ իրենց զինվորին իրականում սպանել են, ոչ թե նրան դրդել են ինքնասպանության։