Ժամանակին, երբ մենք էինք դառնում ՀԱՊԿ անդամ ադրբեջանական կողմի համար դա «Պուտինյան ՆԱՏՕ» էր։ Տարիներ շարունակ հենց այդ արտահայտությամբ էին ադրբեջանցիները ծաղրում կազմակերպությանը և դրան անդամ երկրներին, չնայած այն բանին, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն համարվում էին Ադրբեջանին բարեկամ երկրներ։

Ադրբեջանը իհարկե նույնիսկ դրա վրա աչք փակելով իր մեդիա ոլորտը ուղղել էր ՀԱՊԿ-ի դեմ բացառապես Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատճառով ու ամեն գնով , բոլոր հարթակներում ծախրում էր այն։

Այժմ, փաստորեն «Իրավական հարցերի և պետական շինարարության» հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին բացատրել է, թե ինչ օգուտներ կարող է ունենալ Բաքուն, եթե դառնա ՀԱՊԿ անդամ: Երբ արդեն որոշ իրավիճակներից դրդված Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնում անդամակցել ՀԱՊԿ-ին փաստորեն այն դադարում է Ալիևի համար համարվել «Պուտինյան ՆԱՏՕ»։

 

Աշոտ Ասատրյան