Փաստորեն, երկրի համար կարևորագույն և անհետաձգելի խնդիրները լուծելու փոխարեն կառավարությունը և գրեթե ամբողջ հասարակությունը զբաղված են հեղափոխական ու հակահեղափոխական խաղալով․․․ Պատմությանը հայտնի են նման հարյուրավոր իրավիճակներ, որոնք հանգեցրել են քաղաքացիական զանգվածային բախումների․․․
Կառավարությունը չի գիտակցում, որ պետությունը ամբոխավարության ասպարեզ չէ։ Ժողովրդին կարելի է մոլորեցնել ամբոխավարությամբ, բայց անհնար է նույն մեթոդներով պետություն ղեկավարել․․․
Ոչ մի ժողովուրդ չի կարող դասեր քաղել պատմութունից և պատմությունը միշտ կրկնվելու է, քանզի և անհատներին, և ժողովուրդներին առաջնորդում են նրանց ներհատուկ ընդհանրական հատկանիշները․․․ Ինչպես ցեղասպանու-թյունից առաջ, այնպես էլ այսօր հասարակության գլխավոր շարժիչ ուժը ամենակործան ատելությունն է․․․