Դժվար չէ կռահել, որ Լավրով-Չավուշօղլու հանդիպման առանցքային թեման ամերիկյան պատժամիջոցներն են և դրանց հակազդման նպատակով հնարավոր համատեղ քայլերը։ Ռուսաստանն ու Թուրքիան կձգտեն ռազմաքաղաքական հարթությունում զսպել ամերիկյան ազդեցությունը նախ Սիրիայում ու Մերձավոր Արևելքում, այդ տրամաբանությունը կանդրադառնա նաև հարավկովկասյան տարածաշրջանում ընթացիկ զարգացումների վրա. Երկկողմ բանակցային կարևոր հարցերից մեկը կշարունակի մնալ համատեղ տնտեսական հակաքայլերի մշակման բլոկը։
Կարելի է ենթադրել, որ առաջիկայում նման երկկողմ, եռակողմ` նաև Իրանի մասնակցությամբ հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը ավելի քան պահանջված կլինի։
Կարեն Վերանյան