Քոչարյանի գործով վճիռը աննախադեպ է նորագույն Հայաստանի պատմության մեջ, երբ դատարանը առանց զանգի և զուտ օրինական հարթությունում նման ռեսոնանզային գործ է քննում և որոշում կայացնում: Նիկոլը իմ կարծիքով և իմ աչքերում միլիոն «աչոկ» հավաքեց սրանով: Հիմա ո՞վ կարա ասի, որ մեր դատարանը անկախ չի: Ես որ Նիկոլին չեմ սիրում, խոստովանում եմ, որ սա Նոր Հայաստանի համար մեծ նվաճում է, երևի ավելի մեծ քան մնացած բոլորը:

 

Բայց արի ու տես զոմբիները արդեն Նիկոլին են սկսում կծմծել, թե բա ճնշում են գործադրել վրեն, վախեցրել են, Պուտիննա զանգել դատավորին, սաղ շոու էր, Քոչարյանը Նիկոլի հետ պայմանավորվելա, ֆլան ֆստան:

 

Վերջը ես եմ սկսելու Նիկոլին պաշտպանել էդ դեգենեռատներից, որոնք երեկ մի բան էին երգում, իսկ հիմա իրենց տուպոյությամբ Նիկոլի հեղինակությունը գցելու են: Զոմբիները հենց դրանով էլ վտանգավոր են' տուպոյ են, անսկզբունքային ու ագրեսիվ: Էսօր քեզ փառաբանելու են և աստվածացնելու, իսկ վաղը նույն ուժգնությամբ հայհոյելու և ատելու:

 

Արեն Ապիկյան