Առաջինը։ ՀՀ նոր իշխանությունը իրոք չի միջամտում դատական համակարգին ու դատավորները զանգով վճիռներ չեն կայացնում։ Սա ունի ինչպես դրական, այնպես էլ բացական կողմ, քանի որ շատ դեպքերում եթե երկրի ղեկավարությունը չի միջամտում որոշ դատավարությունների, ապա դրանց սկսում են միջամտել հենց դատապարտվողները, որը իրականում ավելի վտանգավոր է։
Երկրորդ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց հետո փորձում է ամեն գնով կատարել այն ամենը ինչի ծարավն է ժողովուրդը։ Այսինքն ինչ պահանջում է ժողովուրդը փորձ է կատարվում դրանք գոհացնել՝ ինչ գնով էլ լինի։ Բայց իրականում դա նույնպես սխալ է։ Այսինքն վարչապետը պետք է պատրաստ լինի Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելուն, հետո նոր ձերբակալի, այլ ոչ թե ձերբակալի ժողովրդին հագեցնելու համար, հետո ինչ-ինչ պատճառներով ազատ արձակի։ Միշտ չէ, որ ժողովրդի արդար պահանջը կարելի է կատարել առանց նախապատրաստվելու։
Աշոտ Ասատրյան